ԱԱԾ տնօրենը ևս մեկ անգամ պարզաբանել է

Իրադարձային 10.03.2019   14:51   126
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հերթական անգամ պարզաբանել է օրեր առաջ Լեռնային Ղարաբաղում իր այն հայտարարությունը, թե՝ «Ոչ մի թիզ հող հետ տալու նպատակ չունենք, այլ ընդհակառակը՝ մեր հողերում պետք է ապրեն մեր հայրենակիցները»:

Պատասխանելով «Ազատության» գրավոր հարցմանը՝ «Արդյոք կարո՞ղ ենք ասել, որ Ձեր կողմից Արցախում վերջերս արված հայտարարություններն արտահայտում են հայկական կողմի պաշտոնական դիրքորոշումը նաև բանակցային սեղանին», ԱԱԾ տնօրենն ասել է․

«Ես արդեն առիթ ունեցել եմ այս հարցով հանդես գալ համապատասխան մեկնաբանությամբ: Կրկնեմ, որ այդ հայտարարությունը կատարել եմ որպես պրոֆեսիոնալ սպա, որին մտահոգում են Ադրբեջանի հռետորաբանությունը և այնտեղից հնչող սպառնալիքները, որոնք խարխլում են բացառապես խաղաղ ճանապարհով ԼՂ հիմնախնդրի կարգավորմանն ուղղված ջանքերը: Իսկ ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում Հայաստանի պաշտոնական մոտեցումն արտահայտում են ՀՀ վարչապետն ու արտգործնախարարը, ովքեր էլ ներգրավված են խաղաղ գործընթացում»:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         ԱԱԾ տնօրեն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon