ԱԱԾ տնօրենն առաջարկում է 3-5 տարով Հայաստանում արգելել որսը

Իրադարձային 10.05.2019   17:30   154
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն առաջարկում է 3-ից 5 տարով Հայաստանի Հանրապետությունում որսն արգելել: Այս մասին առաջարկը Վանեցյանը հնչեցրեց կառավարության մայիսի 10-ի նիստում:

«Եկեք որսը 3-5 տարով արգելենք Հայաստանի Հանրապետությունում, որպեսզի կենդանական պոպուլյացիան վերականգնվի: Նախկինում լինելով շատ ակտիվ որսորդ՝ ես արդեն մոտ 6-7 տարի է` չեմ գնացել որսի և միշտ այդ մասին խոսում եմ: Եկեք այդ նախաձեռնությամբ հանդես գանք, արգելենք առհասարակ որսը, որ այն արգելելը լինի ոչ միայն այս օրենքներով, որը մենք ընդունում ենք, այլ նաև, ենթադրենք, որսորդական փամփուշտների ներմուծման ժամանակավոր արգելք սահմանենք: Որովհետև գնում ու անկանոն որս են անում»,- ասաց Վանեցյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց զբաղվել այդ հարցով, բայց խնդիրը բազմակողմանի ուսումնասիրել:

«Մենք դրա նման մի բան պետք է անենք, որովհետև այդ գաղափարը շատ ճիշտ ու լավ գաղափար է: Բայց պետք է խնդրին բազմակողմանի նայենք: Երևի կան կենդանատեսակներ, որոնց պոպուլյացիայի հետ կապված խնդիրներ չունենք: Եկեք մասնագիտական ուսումնասիրություն անենք»,- նշեց Փաշինյանը:


 Լուսանկարներ


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon