ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի բովանդակությունը հարևան երկրների տարածքի՞ց է տարածվել

Իրադարձային 10.06.2019   17:26   216
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հնարավոր է՝ ապագայում հիմնավորվի, որ Հայաստանի հարևան երկրներից մեկի տարածքից է տարածվել Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրենի և Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետի գաղտնալսված հեռախոսազրույցի ձայնագրության բովանդակությունը։ Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը։ Նա նշել է, որ քննությամբ կան ձեռքբերված համապատասխան տվյալներ։

«Գաղտնալսման առումով նշեմ, որ այսօր հայտնի է տեխնիկապես 6 եղանակ, որը թույլ կտար գաղտնալսել ցանկացածին։ Բոլոր ուղղություններով քննություն է կատարվել, ուղարկվել են հարցումներ, այդ թվում՝ արտասահմանյան երկրներ։ Քննությամբ կան ձեռքբերված տվյալներ, որոնք հնարավոր է՝ ապագայում հիմնավորեն, որ հարեւան երկրներից մեկից է տարածքում ստացել այդ գաղտնալսման բովանդակությունը։ Քննությունն ակտիվ իրականացվում է, նշանակվել է փորձաքննություններ»,–ասել է ՔԿ նախագահը։

Հիշեցնենք՝ 2018 թվականի սեպտեմբերին համացանցում տարածվեց հեռախոսային գաղտնալսված զրույցի ձայնագրություն, որտեղ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը քննարկում են Մարտի 1-ի գործը: Այնտեղ, մասնավորապես, խոսվում է այն մասին, թե ինչպես դատավորներից մեկը զանգել է ԱԱԾ տնօրենին եւ հարցրել, թե պաշտոնաթող նախագահ, սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի ընտրության հարցով ի՞նչ որոշում է անհրաժեշտ կայացնել: Գաղտնալսված հեռախոսազրույցի հրապարակման փաստով քրեական գործ է հարուցվել, որի նախաքննությունը հանձնարարված է Քննչական կոմիտեին:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Հայկ Գրիգորյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon