ԱԱԾ տնօրեն․ «Սևազգեստ մարդկանց շրջանակը մեզ համար պարզ է»

Իրադարձային 08.06.2019   12:18   213
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Այսօր լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով գործադիրի ղեկավարի՝ սևազգեստ մարդկանց մասին օրերս հնչեցրած հայտարարությանն ասել է․ «Չեմ կարծում, որ վարչապետը սկանդալային հայտարարություն է արել, չեմ կիսում այդ միտքը։ Եթե ուշադիր լսեիք հայտարարությունը, վարչապետը որևէ ցուցում չի տվել՝ հակաիշխանական ելույթներ ունեցող անձնաց նկատմամբ որևէ ներազդեցուն ունենալու։ Հստակ ցուցումը տրվել է, և ոստիկանությունն այս երկու օրը, ինչպես նաև ԱԱԾ-ն՝ իր մասով, կատարում են համապատասխան աշխատանքներ։ Այլ մեկնաբանություն տալ ուղղակի չեմ կարող»։

Հարցին՝ հայտնի է արդյոք սևազգեստ մարդկանց շրջանակը, Արթուր Վանեցյանը պատասխանեց՝ շրջանակն իրենց պարզ է։
«Մարդիկ կան, որ քարոզում են ատելություն, քարոզում են ուժի կիրառում։ Եթե կլինեն հստակ դեպքեր, այդ անձանց նկատմամբ կիրականացվեն օրենքով մեզ տրված բոլոր լիազորությունները, որպեսզի նման անձինք մեկուսացվեն հասարակությունից», - ասաց ԱԱԾ տնօրենը։

Հարցին՝ վերջին շրջանում սև հագուստներով և հակաիշխանական կոչերով հիմնականում հանդես են գալիս «Ադեկվատ» թիմի անդամները, հնարավո՞ր է՝ վարչապետը նրանց նկատի ուներ, ԱԱԾ տնօրենը պատասխանեց, որ չգիտի՝ ում մասին է խոսքը։

 


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Վանեցյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon