ԱԱԾ տնօրեն․ «Ֆեյք էջեր պահելու վրա գումարներ չի ծախվսում»

Իրադարձային 10.04.2019   14:26   146
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց  ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտնել է, որ «Դուխով Հայաստան բաց հասարակություն» ֆեյք էջը վարող քաղաքացու դեմ քրեական գործ է հարուցվել՝  քրեական օրենսգրքի 226 հոդվածի հատկանիշներով։

ԱԱԾ տնօրենը հրաժարվել է այլ մանրամասները հայտնել՝ նշելով, որ դա նախաքննության գաղտնիք է։

Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք այլ ֆեյք օգտատերեր ԱԱԾ–ի թիրախում են՝ Վանեցյանն ասել է. 

«ԱԱԾ–ն նախօրոք չի ասում իր անելիքները, եթե կլինեն, դուք կիմանաք, իսկ այլ կարգավիճակ ունեցող անձինք չկան։ Անանուն հանդես գալը մարդու իրավունքներից մեկն է, որը խախտել որեւէ մեկը իրավունք չունի։ Այլ բան է, որ մարդը հանդես գալով այլ անձի տվյալներով՝ փորձում է համացանցում կամ հասարակության շրջանում տարածել տեղեկություն, որի մեջ կա հանցակազմ»։

Նա նաև ընդգծել է, որ իշխանությունը ֆեյք էջեր պահելու վրա գումարներ չի ծախսում։ 


 Լուսանկարներ


 Պիտակներ
         ֆեյք


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon