ԱԱԾ պետ Արմեն Աբազյանը մեկնում է Մոսկվա
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը մեկնում է Մոսկվա։ Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից։
Հարցին` ի՞նչ օրակարգով է մեկնում ԱԱԾ տնօրենը, կառույցից այլ տեղեկություններ չհայտնեցին։
Նշենք, որ այդ մասին ավելի վաղ գրել էր նաեւ Mediaport տելեգրամյան ալիքը. «ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին այսօր կանչել են Մոսկվա»։
Պիտակներ
Նմանատիպ նյութեր