ԱԱԾ պարզաբանումը

Իրադարձային 26.11.2019   16:57   144
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՀ ԱԱԾ-ից տեղեկացնում են.

Հաշվի առնելով զանգվածային լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվության շուրջ հասարակության մեջ առաջացած հետաքրքրությունը, կանխելու համար չճշտված, իսկ որոշ դեպքերում ապատեղեկատվության տարածմանն ուղղված  մեկնաբանությունները, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հարկ է համարում իրազեկել.

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում առերևույթ ծանր հանցագործության կատարման դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում վարույթն իրականացնող մարմինը, պարտավոր լինելով ապահովել գործով հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումը, միաժամանակ ամենայն հարգանքով վերաբերվելով փաստաբանի գործունեությանը և ապահովելով փաստաբանական գաղտնիքը պահպանելու օրենքի պահանջը, գործի համար կարևոր նշանակություն ունեցող առարկաներ և փաստաթղթեր հայտնաբերելու նպատակով, փաստաբանի աշխատասենյակում խուզարկություն կատարելու դատարանի թույլտվության առկայության պայմաններում, 2019 թվականի նոյեմբերի 25-ին նախատեսել է խուզարկություն կատարել ՀՀ փաստաբանական պալատի փաստաբաններից մեկի գրասենյակում, ինչը որևէ կերպ չի առնչվել վերջինիս փաստաբանական գործունեությանը և փաստաբանի գործառույթներին, քանի որ անմիջականորեն ուղղված է եղել հանցագործության գործիքների և միջոցների հայտնաբերմանը։

Կարևորելով Հայաստանի Հանրապետությունում կայացած փաստաբանության ինստիտուտի դերն ու նշանակությունը մարդու իրավունքների պաշտպանության գործում, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է զերծ մնալ տարաբնույթ շահարկումներից և իրավական բնույթի հարցերը բարձրաձայնել և լուծել զուտ իրավական հարթությունում, ինչպես նաև ավելորդ չի համարում հիշեցնել, որ փաստաբանի արտոնագիրն ամենաթողության երաշխիք չէ, իսկ քրեական գործով քննությանը խոչընդոտելու նպատակով քննիչի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելը, թեկուզ մասնագիտական գործունեությունը պաշտպանելու նկատառումներից ելնելով, առաջացնում է պատասխանատվություն ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով։



 Պիտակներ
         ԱԱԾ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon