ԱԱԾ-ում տեղի է ունեցել տնօրենին առընթեր խորհրդի նիստ

Իրադարձային 04.11.2019   11:08   87
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տեղի է ունեցել տնօրենին առընթեր խորհրդի նիստ, որը վարել է ՀՀ ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանը:

ԱԱԾ լրատվական ծառայության փոխանցմամբ, նիստին ներկա էին ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալները, կենտրոնական և տարածքային մարմինների ղեկավարները:

Նիստի օրակարգում ընդգրկված էին կոռուպցիոն դրսևորումների հակազդման ուղղությամբ իրականացվող գործունեության արդյունավետության բարձրացմանը, իրավիճակի վերլուծության ու գնահատման հիման վրա ՀՀ ԱԱԾ-ի կողմից տարվող աշխատանքների առավել համակարգված իրականացմանը, այլ մարմինների հետ համագործակցության մակարդակի բարելավմանը, ինչպես նաև ժամանակակից մարտահրավերների ու հակազդեցությունների չեզոքացմանը վերաբերող հարցեր:

Զեկույցներով հանդես են եկել համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները՝ ներկայացնելով կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում ՀՀ ԱԱԾ-ի կողմից իրականացված աշխատանքների արդյունքները, ոլորտում առկա հիմնախնդիրները, դրանք լուծելու ու խոչընդոտները հաղթահարելու ուղիները:

Ամփոփելով նիստի օրակարգային հարցերի վերաբերյալ զեկուցումների, ելույթների ու քննարկումների արդյունքները՝ Էդուարդ Մարտիրոսյանի կողմից կենտրոնական և տարածքային մարմինների ղեկավարներին տրվեցին կոնկրետ հանձնարարականներ՝ Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի դեմ պայքարի համընդհանուր գործում ՀՀ ազգային անվտանգության ծառայության առավել լայն ներգրավվածության և աշխատանքների հետևողական իրականացման ուղղությամբ: 

Միևնույն ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքը վերահսկելու և ժամանակին դրանց արդյունքների մասին զեկուցելու համար Է. Մարտիրոսյանն առանձին ստորաբաժանումների ղեկավարներին տվեց խիստ ցուցումներ:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         ԱԱԾ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon