ԱԱԾ-ում ոչնչացված նյութերի հետ կապված ծառայողական քննությունն ընթացքի մեջ է

Իրադարձային 30.05.2019   18:20   131
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ազգային անվտանգության ծառայությունում ոչնչացված նյութերի հետ կապված ծառայողական քննությունն ընթացքի մեջ է: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:  «Ծառայողական քննությունը հենց ավարտվի, հարցերի պատասխանները կստանաք», ասաց Վանեցյանը:

Անդրադառնալով կեղծ օգտատերերի թեմային՝ ԱԱԾ տնօրենը նշեց, որ գործընթացը մշտապես շարունակվում է։ «Եթե կլինեն համացանցում նյութեր տարածողներ, որոնցում կպարունակվի հանցակազմ, գործընթացը շարունակվելու է», - ասաց նա։

Իր վերջին մամուլի ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունում հեղափոխությունից որոշ ժամանակ առաջ նյութեր են ոչնչացվել, այդ հանգամանքները պարզելու համար այս պահին ԱԱԾ-ում ծառայողական քննություն է իրականացվում։ «Ես ուզում եմ անկեղծանալ՝ ԱԱԾ-ում արդեն մի քանի ամիս ընթանում է ծառայողական քննություն, որովհետև նախորդ իշխանությունները, ըստ ծառայողական նյութերի, հեղափոխությունից որոշ ժամանակ առաջ ԱԱԾ-ի նյութեր են ոչնչացրել», - հայտարարել էր Փաշինյանը։


 Լուսանկարներ


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon