ԱԱԾ կոչը

Իրազեկիչ 03.12.2019   17:00   410

Հայ օգտատերերին համացանցում անծանոթների հետ ռազմական բնույթի թեմաներով շփումներից զերծ պահելու նպատակով ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնական կայքում և «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հրապարակել է սոցիալական կոչ պարունակող լուսանկար:

«Կոչ ենք անում ՀՀ բոլոր քաղաքացիներին զերծ մնալ սոցիալական ցանցերում անծանոթների հետ ռազմական բնույթի թեմաներով շփումներից, միաժամանակ տեղեկացնում ենք, որ նմանատիպ խնդիրներին առնչվելու դեպքում կարող եք հետադարձ կապ հաստատել migri@sns.am էլեկտրոնային հասցեի միջոցով»,- ասված է ՀՀ ԱԱԾ հաղորդագրության մեջ:



 Պիտակներ
         ԱԱԾ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon