ԱԱԾ հերթական տնօրենները աջուձախ հարցազրույցներ են ըմբոշխնում․ Սուրեն Սահակյան

Տեսանկյուն 15.01.2021   20:30   132

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Դեռ ժամանակ չեմ ունեցել ԱԱԾ վերջին երկու տնօրենների հարցազրույցները նայել, բայց, արձագանքներից դատելով, հերթական տնօրենները աջուձախ հարցազրույցներ են ըմբոշխնում, որոնցում հաճույքով իրենց կյանքն են պատմում։

Վանեցյանը էս պրակտիկան սկսեց, Միքայել Համբարձումյանն ու Արգիշտի Քյարամյանը շարունակում են։

Դուք էլի երկրներ գիտե՞ք, որտեղ հատուկ ծառայությունների ղեկավարները պաշտոնավարման ընթացքում ու դրանից անմիջապես հետո սկսեն պատմել, թե իրենք որ դրվագում ինչ են արել, ինչ բնույթ ունի հատուկ, ԳԱՂՆԻ ծառայությունների կառուցվածքը, գործելաոճը, քաղաքական հայտարարություններ ու գնահատականներ հնչեցնեն…

Հետո էլ կբողոքեն, թե իրավապահ համակարգի նկատմամբ վստահությունն ընկել ա, աշխատանքը՝ արժեզրկվել։ Սրա մեղավորը, թերևս, կառավարող ուժի ու անձամբ վարչապետի վարած կադրային, մեղմ ասած, անհասկանալի քաղաքականությունն է»։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb