ԱԱԾ հայտարարությունը

Իրադարձային 10.01.2020   12:13   326
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«2018 թ. հոկտեմբերից ՀՀ ԱԱԾ կառուցվածքային բարեփոխումների արդյունքում կազմավորված տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի կազմում գործում է առանձին ստորաբաժանում, որի հիմնական գործառույթը օտարերկրյա ներդրումներին խոչընդոտող կոռուպցիոն երևույթների դեմ պայքարն է: Ստորաբաժանումը զբաղվում է ներդրումների ընդհանուր պատկերի ուսումնասիրությամբ՝ առանձնացվում և վերլուծվում են ոլորտները, ամփոփվում են տվյալները, բացահայտվում են կոռուպցիայի առումով առավել ռիսկային ոլորտները:

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտը պատրաստակամ է շարունակական աջակցություն ցուցաբերել բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորման, հավասար մրցակցային պայմանների ապահովման և տնտեսության իրական հատվածում ներդրումների խթանման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերին:  

ՀՀ-ում օտարերկրյա ներդրումային ծրագրեր իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձինք իրենց ծրագրերի իրագործման ընթացքում պետական համակարգի որևէ մակարդակում կոռուպցիոն դրսևորման բախվելիս կարող են դիմել ՀՀ ԱԱԾ (հասցե՝ ք. Երևան, 0001, Նալբանդյան փողոց 104) կամ զանգահարել ՀՀ ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտ՝ +37415579193 հեռախոսահամարով կամ նամակով դիմել anti-corruption@sns.am էլեկտրոնային հասցեին»:



 Պիտակներ
         ԱԱԾ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon