Ա․ Վարդանյան․ «Ռուբեն Խաչատրյանը դաժանաբար սպանել է առյուծների»

Իրադարձային 14.06.2019   15:12   187
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Այսօրվա ասուլիսին «Ջամբո»-ի սեփականատեր Արտյոմ Վարդանյանը հայտարարել է, որ Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը պետք է հրաժարական տա:

«Մեր պայքարը ոչ մի շահ չունի, ոչ մի ակնկալիք չունի: Մեր պայքարը կվերջանա այն դեպքում, երբ բերեն կենդանասեր, հասկացող տնօրենի։

Իրենք ոչ մի ճիշտ բան չեն ասում, միակ ճիշտն այն է, որ մեր գումարով սարքել են գեղեցիկ տարածք, ճիշտ է, դրսից սիրուն է, բայց անգրագետ է կառուցված, բայց թե ինչ է կատարվում մեջը… դոմինանտ կենդանիներին գցում են փոքրերի հետ, ու ոչ մեկը ձայն չի հանում: 2011 թվականից հետո ի՞նչ է եղել, բացի այն, որ կենդանիների կեսը չկան: Մեծ մասը փոխանակել կամ նվիրել են:

Պահանջում ենք, որ ԱԱԾ-ն անհամարժեք փոխանակումները ստուգի: Ռուբեն Խաչատրյանը դաժանաբար սպանել է առյուծների, մնացած կենդանիներն էլ իր անգրագիտության պատճառով են անկում ապրել: Մարդիկ խնդրել են, որ առյուծներին չսպանի, իսկ տնօրենը պատասխանել է՝ չես ուզում, տար քո տանը պահի: Առյուծներին սպանեցին ու սուս ու փուս տարան թաղեցին»,- ասել է Վարդանյանը:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Ռուբեն Խաչատրյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon