Ա․ Ջուլֆալակյանն ընտրվել է Ֆիզկուլտուրայի և սպորտի պետական ինստուտի հոգաբարձուների խորհրդի նախագահ

Իրադարձային 26.01.2019   11:45   360

Աժ պատգամավոր, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ ընտրվել է Հայաստանի ֆիզկուլտուրայի և սպորտի պետական ինստուտի հոգաբարձուների խորհրդի նախագահ։
«Հարգելի՛ հայրենակիցներ, 
սիրով տեղեկացնում եմ, որ ընտրվել եմ Հայաստանի Ֆիզիկական Կուլտուրայի և Սպորտի Պետական Ինստիտուտի Հոգաբարձուների Խորհուրդի Նախագահ։ Ընտրվել եմ միաձայն, ինչն, իհարկե,անչափ հաճելի է, բայց և միևնույն ժամանակ՝ էլ ավելի պարտավորեցնող։
 Աշխատանքի ընթացքում պատրաստ եմ համագործակցության ադեկվատ, շահագրգիռ, բնագավառի հանդեպ սրտացավ բոլոր կողմերի հետ։ Գլխավոր նպատակն է՝ ԲՈՒՀ-ի ունեցած խնդիրների որակյալ և համակարգային լուծումը, ինչպես նաև զարգացման շարունակական ընթացքի ապահովումը։ 
Եվ մի կարևոր հայտարարություն էլ պատգամավորական գործունեությանս հետ կապված։ 
Ներգրավված եմ «Գիտության, կրթության, մշակույթի, սպորտի,սփյուռքի և երիտասարդության» հարցերի մշտական հանձնաժողովում։ Չսահմանափակելով պատգամավորի գործունեության շրջանակները՝ այնուամենայնիվ դա իրենից ենթադրում է հատկապես վերոնշյալ բնագավառների հանդեպ առավել հատուկ ուշադրություն։ Ուստի, հետաքրքիր առաջարկներով և հարցերով կարող եք անկաշկանդ դիմել
»,- գրել է Ջուլֆալակյանը։



 Պիտակներ
         Արսեն Ջուլֆալակյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon