«Ա1+»․ Պատմությունը խեղաթյուրելու անհաջող փորձ

Իրադարձային 22.01.2019   15:00   329

«Ա1+» հեռուստաընկերության հայտարարությունը Ռոման Բաբայանի՝ «Մարտի 1-ի գործը» ֆիլմի կապակցությամբ

«Օրերս «5-րդ ալիք» հեռուստաընկերությամբ ցուցադրվեց և սոցիալական հարթակներում տարածվեց Ռոման Բաբայանի «հեղինակած» «Մարտի 1-ի գործը» ֆիլմը։

«Ա1+»-ն ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ ֆիլմում ամբողջությամբ օգտագործվել են «Ա1+»-ի սեփականություն հանդիսացող Մարտի 1-ի արխիվային նկարահանումները։ Բավական չէ, որ ֆիլմի հեղինակներն այդ կադրերը ձեռք են բերել ապօրինի ճանապարհով, նաև օգտագործել են իրականությունը խեղաթյուրելու նպատակով։

Մենք թույլ չենք տա օգտագործել մեր հեղինակային իրավունքը, խեղաթյուրել պատմությունը։

Ստորև ներկայացվում է 2008 թվականին «Ա1+»-ի պատրաստած տեսաֆիլմը (28.03.2008)՝ կից հեղինակային հղումներով՝ որպես ապացույց, որ Բաբայանի արածը գողություն է և պատմության նենգափոխում»։ 

 



 Պիտակներ
         «Մարտի 1»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon