«Ա1+»․ Արցախի նախագահական ընտրություններում դեռ պարզ չէ՝ 2-րդ փուլի կլինի՞, թե՞ ոչ

Քաղաքական 01.04.2020   12:30   587

Մարտի 31-ին Արցախի Հանրապետությունում կայացած նախագահական ընտրություններում առաջատարը «Ազատ հայրենիք- ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի թեկնածու Արայիկ Հարությունյանն է։

Նրան հաջորդում են ինքնաառաջադրված թեկնածու Մասիս Մայիլյանը և «Արդարություն» կուսակցության թեկնածու Վիտալի Բալասանյանը։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքից։

Համաձայն Ստեփանակերտի, Ասկերանի, Հադրութի, Մարտունու, Շահումյանի, Շուշիի, Քաշաթաղի և Երևանի 1 ընտրական տեղամասի տվյալների՝ ըստ նախնական տվյալների՝ Արայիկ Հարությունյանը ստացել է 31 145 ձայն, Մասիս Մայիլյանը՝ 16 658, իսկ Վիտալի Բալասանյանը՝ 9478։

Մարտակերտի շրջանի տվյալները դեռ Արցախի ԿԸՀ-ի կայքում հրապարակված չեն։

«Ա1+»-ի հետ զրույցում ԿԸՀ-ի մամուլի խոսանկ Ելենա Հայրապետյանն ասաց, որ աղյուսակավորման աշխատանքները դեռ շարունակվում են։

«Երևի Մարտակերտի շրջանը դեռ չի ուղարկել, դրա համար էլ չեն դրել»,- ասաց նա։

Նշենք, որ Արցախի տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն ` մարտի 31-ի ժամը 20.00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 76471 ընտրող (ընտրողների 72,7 տոկոսը):

Հարցին, թե նախագահական ընտրությունների երկրորդ փուլ հնարավո՞ր է լինի, Ելենա Հայրապետյանը դժվարացավ ասել։ Նշենք, որ նախագահական ընտրությունները առաջին փուլով կավարտվեն, եթե թեկնածուներից մեկը ստանա 50+1 ձայն։

Ամբողջական՝ սկզբնաղբյուրում։



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon