8 համերգ՝ Եվրոպայի ամենահայտնի համերգասրահներում

Art News 07.01.2020   10:30   1029
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը 2020 թվականը սկսում է եվրոպական աննախադեպ համերգային շրջագայությամբ։ Նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, հունվարի 8-21-ին ելույթներ կունենա Եվրոպայի 5 երկրի՝ Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Ավստրիա, Չեխիա, Ռուսաստան, լավագույն համերգասրահներում։ Դասական երաժշտության ութ համերգները կկայանան՝ հունվարի 8-ին Մյունխենի Gasteig մշակութային կենտրոնում, հունվարի 9-ին՝ Զալցբուրգի Grobes Festspielhaus-ում, հունվարի 10-ին՝ Շտուտգարտի «Բեթհովեն» դահլիճում, հունվարի 12-ին՝ Բեռլինի ֆիլհարմոնիայի համերգասրահում։ Հունվարի 14-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը բեմ կբարձրանա Լոնդոնի Բարբիկան կենտրոնում, հունվարի 17-ին՝ Վիեննայի Մյուզիքվերեյնում, հունվարի 19-ին՝ Պրահայի Ռուդոլֆինումում և հունվարի 21-ին՝ Մոսկվայի «Զարյադյե» դահլիճում։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը տարածաշրջանում առաջին կոլեկտիվն է, որ նման մեծամասշտաբ համերգային շրջագայություն է ունենում՝ մեկ շրջագայության ընթացքում ներկայանալով դասական երաժշտության հեղինակավոր հարթակներում։

Եվրոպացի խստապահանջ ունկնդրի առջև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հնչեցնելու է Ջոն (Ջիվան) Տեր-Թադևոսյանի Երկրորդ սիմֆոնիան՝ «Մարդու ճակատագիրը», որը 20-րդ դարի հայ կոմպոզիտորական արվեստի լավագույն սիմֆոնիաներից է։ Եվրոպացի ունկնդիրը պետական սիմֆոնիկ նվագախմբի շնորհիվ առաջին անգամ կբացահայտի Ջոն Տեր-Թադևոսյան կոմպոզիտորին ու նրա արվեստը։

Մեծարժեք այս սիմֆոնիան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը տասնամյակների ընդմիջումից հետո վերջին երեք տարվա ընթացքում երկու անգամ հնչեցրել է Երևանում, թվայնացրել է ստեղծագործությունը, իսկ այժմ արդեն այն կներկայացնի մեր երկրի սահմաններից դուրս։ Ի դեպ, «Մարդու ճակատագիրը», որ կոմպոզիտորը գրել է Միխայիլ Շոլոխովի համանուն պատմվածքից ստացած տպավորությունների հիման վրա, 2019 թվականին պետական սիմֆոնիկ նվագախումբը` Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, ձայնագրել է. ձայնագրության երաժշտական պրոդյուսերն էր Գրեմմիի բազմակի մրցանակակիր Քրիստոֆեր Ալդերը։ 

Հատկանշական է, որ եվրոպական հյուրախաղերի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա աշխարհի լավագույն ջութակահարներից մեկը՝ Մաքսիմ Վենգերովը, որն ընթացիկ համերգաշրջանում նվագախմբի ռեզիդենտ արտիստն է։ Վենգերովը նվագախմբի հետ կկատարի Մաքս Բրուխի Ջութակի առաջին կոնցերտը‚ Մորիս Ռավելի «Գնչուհին»։ Կհնչեն նաև Ալեքսեյ Շորի և Յոհաննես Բրամսի ստեղծագործություններից։

Եվրոպական համերգային այս շրջագայությունը երկար տարիների աշխատանքի արդյունք է, ինչը հնարավոր է դարձել կյանքի կոչել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։



 Պիտակներ
         համերգ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon