81-ամյա տղամարդը բանտում 40 տարի սպասել է դատին ու մահացել

Աշխարհ 09.09.2020   21:45   555

Ջամայկայում 81-ամյա Նոել Չեմբերսը  (Noel Chambers), որը 40 տարի բանտում էր ու սպասում էր դատի, մահացել է բանտում։ Նա մահացել է տարվա սկզբին, սակայն ԶԼՄ-ները կատարվածին ուշադրություն են դարձրել անցյալ շաբաթ։

Lenta.ru-ն հայտնում է է, որ համացանցում հրապարակվել են խայթոցների հետքերով 81-ամյա տղամարդու դիակի լուսանկարներ, տղամարդը հյուծված էր և չէր ստացել պատշաճ բժշկական օգնություն։ Մահվան պաշտոնական պատճառ էր նշվել երիկամային ինֆեկցիան։

Իրավապաշտպանները ուշադրություն են դարձրել նկարներին և պահանջել էին հետաքննություն անցկացնել։ Պարզվել է, որ 2019-ի նոյեմբերին Չեմբերսը բժշկական հետազոտության էր ենթարկվել, քանի որ այդ ժամանակ նա գրեթե չի սնվել, բողոքել է տեսողության հետ կապված խնդիրներից ու ախտանշաններից, որոնք բնորոշ են գրիպին։ Մահվանից մեկ օր առաջ նրան անգիտակից էին գտել։

Չեմբերսը կալանավորվել էր 1980 թվականին սպանության մեղադրանքով, սակայն այդպես էլ չի դատապարտվել հանցանքի համար։ Նա անմեղսունակ էին ճանաչել ու բանտ նստեցրել։

Սակայն հետաքննության ժամանակ փաստաթղթերում անճշտություններ են հայտնաբերել, որոնք կասկածի տակ են դրել Չեմբերսի բանտարկության օրինականությունը։ Բացի այդ 2003 և 2009 թվականներին տղամարդը ենթարկվել է հոգեբուժական փորձաքննությունների, որոնց արդյունքները վկայել են, որ նրա մոտ չի հայտնաբերվել որևէ հոգեկան շեղում և նա կարող է կանգնել դատարանի առաջ։ Չնայած դրան, որևէ փաստաթուղթ, որը կհաստատեր, որ փորձաքննությունից հետո Չեմբերսը եղել է դատարանում, չի հայտնաբերվել։



 Պիտակներ
         բանտում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb