ԱԺ պատգամավորները մանդատները կստանան հունվարի 10-ին

Քաղաքական 08.01.2019   13:09   293

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը կգումարվի հունվարի 14-ին, ժամը 10:00-ին: 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորները մանդատները կստանան հունվարի 10-ին՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ առաջին նիստը նախագահում է տարիքով ավագ պատգամավորը:

Հիշեցնենք, որ նոր խորհրդարանում ներկայացված է 3 ուժ՝ «Իմ քայլը» դաշինք՝ 88 պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն՝ 26 պատգամավոր և «Լուսավոր Հայաստան» կուսակցություն՝ 18 պատգամավոր։



 Պիտակներ
         7-րդ գումարման ԱԺ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon