7 ամսում ՊԵԿ-ը ձեռնարկել և իրականացրել է 1750 օպերատիվ-հետախուզական միջոցառումներ

Իրադարձային 07.08.2020   15:08   193

Պետական եկամուտների կոմիտեի Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության կողմից 2020թ. հունվար-հուլիս ամիսների ընթացքում ձեռնարկվել և իրականացվել են 1750 օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:

Այդ մասին այսօր՝ օգոստոսի 7-ին մամուլի ասուլիսում  ասաց ՊԵԿ Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյանը նշեց, որ միջոցառումների արդյունքում 731 խախտման դեպքով արձանագրվել է ընդհանուր 2.775 մլրդ դրամի չափով պետական բյուջե վճարման ենթակա լրացուցիչ հարկային պարտավորություններ:

2019 թվականին նշված ժամանակահատվածում իրականացվել են 1450 օպերատիվ հետախուզական միջոցառումներ և արձանագրվել են 567 խախտման դեպքեր, որոնցով լրացուցիչ վճարման ենթակա հարկային պարտավորությունների չափը կազմել է 431 մլն դրամ։

«Տեսնում ենք, որ 2020 թվականի ընթացքում ավելացել են ոչ միայն ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների քանակը, այլև դրանց արդյունքում պետական բյուջե վճարման ենթակա հարկային պարտավորությունների չափը: Ինչպես նշեցի 2019 թվականին պետական բյուջե վճարման ենթակա հարկային պարտավորությունների ընդհանուր գումարը կազմել է 431 մլն դրամ, մինչդեռ 2020 թվականի նույն ժամանակահատվածում կատարված աշխատանքների արդյունքում առաջադրված հարկային պարտավորությունների ընդհանուր գումարը կազմել է 2.775 մլրդ դրամ»,-ասաց Վահան Չարխիֆալակյանը:


 Պիտակներ
         ՊԵԿ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb