6 լիդերների հանդիպումը երեկ կայացել է. Հայկ Մամիջանյան
Այսօր ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց ՀՀԿ երիտասարդական թևի ղեկավար Հայկ Մամիջանյանը լրագրողների հետ հաստատեց լուրը, որ ընդդիմության 6 լիդերների հանդիպումը երեկ կայացել է․
«Այս մասին կլինի փոքր լրատվական տեղեկացում։
«Բայց այդ աշխատանքային հանդիպումների մանրամասների մասին, ճիշտն ասած, չէի ցանկանա խոսել: Համենայնդեպս, այն լուրերը, որոնք տարածվում են քարոզչամեքենայի կողմից, որ իբր «Հայրենիքի փրկության շարժման» հետ կապված ինչ-որ խնդիրներ կան, իրականությանը չեն համապատասխանում: Ինչպես տեսնում եք՝ շարժումը շարունակում է իր աշխատանքը բոլոր ճակատներով: Մեր ամենօրյա աշխատանքի արդյունքում արդեն իսկ կան որոշ փոքր հաղթանակներ եւ դեռ առջեւում է հիմնական հաղթանակը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը»,-ասաց նա:
Պիտակներ
Նմանատիպ նյութեր