675 մլն դոլար՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար

Աշխարհ 06.02.2020   10:26   306

 euronews-ի փոխանցմամբ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է անում 675 միլիոն դոլար հատկացնել կորոնավիրուսի դեմ պայքարի, մասնավորապես, պատվաստանյութի մշակման ու փորձարկման համար: 

Ըստ աղբյուրի՝ այս ուղղությամբ նախօրեին մեծ հաջողություններ են գրանցել բրիտանացի գիտնականները։ Նրանց դեղամիջոցը, ըստ հայտարարությունների, գրեթե պատրաստ է կենդանիների վրա փորձարկման համար: Պատվաստանյութի վրա աշխատանքը տարվում է տարբեր երկրներում՝ տարբեր աստիճանի հաջողություններով։

Նշվում է, որ կորոնավիրուսից մահվան դեպքերը հասել են 563-ի, վարակվածների թիվը 28.018 է:



 Պիտակներ
         կորոնավիրուս


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon