60–ամյա տղամարդը սպանել է հարևանի շանը

Իրադարձային 25.02.2020   12:42   257

SHAMSHYAN.com-ի փոխանցմամբ՝ փետրվարի 23-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 19:20-ի սահմաններում ոստիկանության Շենգավթիի բաժին ահազանգ է ստացվել Ներքին Շենգավիթի 12-րդ փողոցի բնակիչ Խոսրով Խ.-ից, ով հայտնել է, որ իր հարևանը զենքով կրակել և սպանել է իրենց շանը՝ պատճառաբանելով, թե իբրև շունը հարձակվել է երեխայի վրա:

Քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 19:10-ի սահմաններում նույն փողոցի բնակիչ, 60-ամյա Հովսեփ Ս.-ն «ԻԺ 58» տիպի 16 տրամափաչի երկփողանի ողորկափող որսորդական հրացանով կրակել և սպանել է հարևանի շանը:

Վերջինս բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին: Որսորդական հրացանը հետաքննիչը առգրավել է:

Նշանակվել է փորձաքննություն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:



 Պիտակներ
         շուն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb