3 գորտ գերանին (առակ)
Խոսքը, ցանկությունը և անգամ որոշումը դեռ բավարար չեն կյանքը փոխելու համար: Դրա համար նախևառաջ անհրաժեշտ են գործողություններ...
Մի անգամ ուսուցիչը հարցրեց աշակերտներին.
- Գերանին նստած էին երեք գորտ, նրանցից մեկը որոշեց թռնել ջուրը: Քանի՞ գորտ մնաց գերանին:
- Երե՞ք,- անվստահ պատասխանեց աշակերտներից մեկը:
- Իհարկե, երեք գորտ,- ժպտաց ուսուցիչը,- որովհետև գորտը միայն որոշեց թռնել, բայց նա դրա համար ոչինչ չձեռնարկեց:
Երբեք մի շփոթեք գործը ընդունված որոշման հետ: Երբեմն ձեզ թվում է, թե դուք արդեն թռել եք, բայց իրականում դուք նախկինի պես նստած եք գերանին՝ շրջապատված նույնպիսի մարդկանցով, ովքեր ոչինչ չեն անում բացի խոսելուց:
Պիտակներ
Նմանատիպ նյութեր