37-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է

Պատահարներ 28.12.2020   11:27   53

Դեկտեմբերի 22-ին, ժամը 01.15-ին, հաղորդում էր ստացվել, որ Մասիս քաղաքի գերեզմանատան մոտ՝ ջրատարի մեջ, ավտոմեքենա է ընկել: Ջրատարում հայտնաբերվել էր վթարի ենթարկված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենա, որի սրահից դուրս էր բերվել 37-ամյա քաղաքացի և տեղափոխվել հիվանդանոց, իսկ մեքենայից դուրս՝ ջրատարում, հայտնաբերվել էր 28-ամյա Արմեն Սեդրակյանի դին:

Դեկտեմբերի 26-ին, ժամը 09.15-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ ավտովթարի հետևանքով իրենց մոտ տեղափոխված 37-ամյա Արտակ Դալլաքյանը, ժամը 08.30-ին, գիտակցության չգալով՝ մահացել է:

Նախաքննությունը շարունակվում է:


 Պիտակներ
         վրաերթ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb