32 աղջիկներին Հայաստան բերելիս թրաֆիկինգի մեջ մեղադրված հնդիկը ի՞նչ կապ ունի Ավանդական բժշկության համալսարանի հետ

Իրադարձային 10.06.2019   13:01   290
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

2018 թվականի նոյեմբեր ամսին հայաստանյան լրատվամիջոցները հղում անելով հնդկական Times of India լրատվամիջոցին տարածեցին մի հրապարակում, որը առաջացրեց շատերի զայրույթը: Ըստ հրապարակման հնդկական Բանգալոր նահանգի ոստիկանությունը Հայաստանում կանանց թրաֆիքինգ կազմակերպելու կասկածանքով կալանավորել էր մի տղամարդու։

Հնդկական լրատվամիջոցը հայտնում էր, որ Բանգալորի օդանավակայանում ոստիկանությունը կանխել էր Կերալա նահանգից 32 բուժքույրերի մեկնումը Հայաստան՝ իբր Ավանդական բժշկության համալսարանում գերմաներեն սովորելու համար:

Օրերս Norhayacq.am-ին ահազանգով դիմեցին քաղաքացիներ, ովքեր հայտնեցին, որ թրաֆիքինգի մեջ մեղադրված Թոնի Թոմը և նրա գործընկեր Աշոկ Կրիշնան գտնվում են Հայաստանում: Ավելին նրանց տարածք է տրամադրվել Հայաստանում գործնեություն ծավալելու համար: Մեզ դիմած քաղաքացիները նշեցին, որ Ավանդական բժշկության համալսարանը շարունակում է համագործակցել հիշյալ անձանց հետ:

«Ընդունելության շրջանում համոզված եմ, որ կգտնվեն մեր համալսարանը վարկաբեկող մարդիկ:Թոնի Թոմին վերաբերվող ինֆորմացիան ճիշտ է: Աշոկը օգնել էր նրան, որ Հայաստանում գերմաներենի Բ2 մակարդակ հանձնեին և դասերը անցկացնեին մեր համալսարանում:

Դա տևել է ընդամենը մեկ օր:Հետո Հնդկաստանի ոստիկանությունը կասկածել էր Թոնի Թոմին և կալանավորել: Մենք համագործակցում ենք Ազգային անվտանգության ծառայության հետ և մեր համալսարանում գաղտնի բաներ չեն կարող լինել:Աշոկի հետ մեր համագործակցությունը շարունակվում է արդեն չորս տարի: Նա մի պարկեշտ անձնավորություն է, որը աշխատում է մեր համալսարանի հետ: Աշոկին ցեխոտելու համար են նման լուրեր տարածում: Աշոկը մեր մոտ օֆիս ունի և զբաղվում է իր գործերով:Նա հիմա ոչ մի կապ չունի Թոնի Թոմի հետ»,-Norhayacq.am-ի հետ զրույցում մանրամասնեց Ավանդական բժկության համալսարանի ռեկտոր, կ.գ.թ., պրոֆեսոր Նորիկ Սարիբեկյանը:
Ավանդական բժկության համալսարանի ռեկտորը հայտնեց,որ իր տեղեկությունների համաձայն Թոնի Թոմը ազատտության մեջ է, սակայն ինքը տեղյակ չէ, թե վերջինս որտեղ է և ինչով է զբաղված:

Նորիկ Սարիբեկյանը նշեց նաև, որ Աշոկ Կրիշնան Հայաստանում է և պատրաստ է մեկնաբանել կատարվածը:

Լուսանկարում՝  Աշոկ Կրիշնան է։

Զրուցեց` Լուսին Ղազարյանը

Աղբյուրը՝ norhayacq.am


 Լուսանկարներ


 Պիտակներ
         հնդիկ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon