2-րդ համաշխարհայինում հրացանի ամենակիրառելի փամփուշտները

Արսենալ 29.04.2021   22:30   111

Հրազենի տրամաչափը ըստ չափի դասակարգվում է՝

  • փոքր տրամաչափի (6,5 մմ-ից փոքր)
  • նորմալ տրամաչափ (6,5 - 9,0 մմ)
  • խոշոր տրամաչափի (9,0 - 20,0 մմ)

Տրամաչափի մինչև 20մմ-ի դեպքում զենքը համարվում է հրազեն, իսկ 20մմ-ից բարձրի դեպքում համարվում է հրանոթ(բացառություն են կազմում չորրորդ տրամաչափի որսորդական հրացանը, ազդանշանային ատրճանակները և որոշ խոշոր տրամաչափի հրացանները որոնք նույնպես հրազեն են) Հրազենը հրանոթից տարբերվում է նաև զինամթերքի տեսակով՝ հրազենի համար նախատեսված են փամփուշտներ, իսկ հրանոթի համար՝ արկեր։

Փամփուշտի գնդակի պատյանը ավելի փափուկ է, քան արկի պատյանը։

Հրացանների, ատրճանակների և ինքնաձիգների առավել տարածված տրամաչափերն են.

  • 577 (14,7 մմ) - սերիական արտադրության ամենախոշոր տրամաչափ, «Էլեի» փամփուշտ(Մեծ Բրիտանիա),
  • 50 (12,7 մմ) - օգտագործվում է խոշոր տրամաչափի դիպուկահար հրացանների գնդացիրների, երբեմն ատրճանակի համար(.50 Action Express տրամաչափի որսորդական Desert Eagle ատրճանակ(Իսրայել)),
  • 45 (11,43 մմ) - ԱՄՆ-ի «ազգային» տրամաչափը, «Վայրի արևմուտքում» ամենատարածված տրամաչափն է, Կոլտ Մ1911 զինվորական ատրճանակ,
  • 40 (10,2 մմ) - համեմատաբար նոր տրամաչափ է, տարածված է ԱՄՆ-ում,
  • 38; .357 (9 մմ) - ներկայումս կարճափող հրազենի համար համարվում է ավելի նպատակահարմար,
  • 30 (7,62 մմ)- Նագան ռևոլվերի, ՏՏ ատրճանակիՄոսին հրացանի, Կալաշնիկովի ինքնաձիգի տրամաչափն է,
  • 22 (5,6 մմ) - ՏՕԶ-8 հրացանի տրամաչափն է,
  • 223 (5,56 մմ) - ամերիկյան Մ16 ինքնաձիգի տրամաչափն է,
  • 5,45 մմ - ԱԿ-74 ինքնաձիգի տրամաչափն է
  • 2,7 մմ - սերիական ամենափոքր տրամաչափն է Կոլիբրի ատրճանակ(Ավստրիա)։


 Պիտակներ
         փամփուշտ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb