2 մլն-ը գերազանցող ծախսերը ենթակա են հայտարարագրման. Ռուստամ Բադասյան

Իրադարձային 17.09.2020   12:46   24

Ազգային ժողովը քննարկում է գործադիրի կողմից ներկայացված նոր օրենքի նախագիծ, որով ներդրվում է նոր՝ ծախսերի հայտարարագրման ինստիտուտ, ընդլայնվում է հայտարարատուների շրջանակը:

«Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

«Նախագծերով մասնավորապես առաջարկում ենք հայտարարատուի ֆինանսական շարժի վերաբերյալ ամբողջական պատկերացում կազմելու նպատակով ներդնել նոր՝ ծախսերի հայտարարագրման ինստիտուտը: Օրենքով սպառիչ թվարկված ծախսերի դեպքում, եթե դրանց միանվագ արժեքը գերազանցում է 2 մլն ՀՀ դրամը, ապա այդպիսի ծախսերը ենթակա են հայտարարագրման կամ, եթե նույն տեսակի ծախսի մասով հանրագումարը գերազանցում է 3 մլն ՀՀ դրամը: Որդեգրվել է նաև այն մոտեցումը, որ ցանկացած ծախսի տեսակ, որի մասով ծախսը կգերազանցի 2 մլն դրամը, անկախ սպառիչ թվարկված ծախսերի տեսակներից, ենթակա կլինի հայտարարագրման»,-ասաց նախարարը:



 Պիտակներ
         Ռուստամ Բադասյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb