25 տարի առաջ տեղի ունեցած աղմկահարույց սպանության գործը նոր ընթացք է ստացել

Օրենքի ուժով 08.07.2019   12:58   349
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

1994 թ. ապրիլի 16-ին Էջմիածնում տեղի ունեցած աղմկահարույց սպանության գործը նոր ընթացք է ստացել. թիրախում Մանվել Գրիգորյանի եղբորորդին՝ Հրանտ Գրիգորյանն է, որի դեմ օրեր առաջ հաղորդում է ներկայացվել:

25 տարի առաջ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող Ակնալճի ամառանոցում հրազենի կրակոցից սպանվել էր Էջմիածնի «Տոչպրիբոր» գործարանի տնօրեն Մհեր Պողոսյանը: Այս գործով Մանվել Գրիգորյանի եղբորորդին՝ նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանը, դատապարտվել էր մեկ տարվա ազատազրկման՝ զենքի հետ վարվելու կանոնների խախտմամբ Մհեր Պետրոսյանին մահ պատճառելու համար (ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 259.1-րդ հոդվածի «Բ» կետով)։

Այսօր ՀՀ գլխավոր դատախազությունը հաղոդագրություն տարածեց, որում մասնավորապես նշված է, որ 2018թ. հուլիսին ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժին է ստացվել Է. Պ.-ի դիմումն այն մասին, որ 1994թ. ապրիլի 16-ին Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի տարածքում գործող ռեստորանային համալիրում վիճաբանության ընթացքում իր հորը՝ Մհեր Պետրոսյանին դիտավորյալ սպանել է Հրանտ Գրիգորյանը, սակայն դեպքի իրական հանգամանանքները խեղաթյուրվել են եւ արդյունքում վերջինս ենթարկվել է ընդամենը 1 տարվա ազատազրկման:

Ներկայացված հաղորդման հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում տված բացատրությամբ Է.Պ.-ն վերահաստատել է հայտնած տեղեկությունը՝ հավելելով, որ այդ մասին իրեն պատմել են նաեւ դեպքին ականատես կոնկրետ անձինք, իսկ հետագայում Հրանտ Գրիգորյանի հորեղբայրը՝ Մանվել Գրիգորյանը, եկել է իրենց տուն եւ ահաբեկել իր պապիկին, որպեսզի վերջինս բողոք չներկայացնի, ինչից վախենալով՝ իրենք ընտանիքով հեռացել են Հայաստանից:

Այս աղմկահարույց սպանության եւ Հրանտ Գրիգորյանի առնչության մասին մամուլը բազմիցս գրել էր: Ավելին՝ դատախազության տարածած հաղորդագրությունից հաստատվում է այն տեղեկությունը, որ սպանության մասին իմացել եւ լռել են նաեւ ՀՀ պաշտպանության նախարարությունում. մասնավորապես, ՊՆ-ից կեղծ փաստաթուղթ են տվել այն մասին, թե իբր Մհեր Պետրոսյանը զոհվել է ծառայողական պարտականությունները կատարելիս:

«Նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ստացվել նաեւ այն մասին, որ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի ստորագրությամբ 1993թ. մարտի 13-ի ամսաթվով տեղեկանք է տրվել առ այն, որ Մ. Պ.-ն զոհվել է 1994թ. ապրիլի 16-ին՝ ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ»,- ասված է հաղորդագրության մեջ: Ավելին՝ նախաքննության ընթացքում ՀՀ ՊՆ ԶՍՊ վարչությունից առգրավվել է Մհեր Պետրոսյանի արխիվային գործը, որի զննությամբ պարզվել է, որ նրան տրվել է զոհվածի կարգավիճակ՝ չնայած այն հանգամանքին, որ ըստ ձեռք բերված փաստական տվյալների՝ Մ.Պ.-ն զինվորական ծառայության հետ բացարձակապես կապ չի ունեցել եւ մարտական գործողությունների մասնակից չի հանդիսացել:

Զննված գործում առկա է եղել նաև Մանվել Գրիգորյանի կողմից տրված տեղեկանք առ այն, որ Մ.Պ.-ն զոհվել է 1994թ. ապրիլի 16-ին՝ ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղում, ինչը հակասում է քրեական գործում առկա այլ փաստական տվյալներին, մասնավորապես՝ դատավճռին: «Ավելին՝ պարզվել է, որ 2002թ. հունիսի 1-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից թիվ ՆՀ-1106 հրամանագրով Մ. Պ.-ն հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած անձնազոհության եւ խիզախության համար հետմահու պարգեւատրվել է արիության մեդալով»,- ասվում է դատախազության հաղորդագրության մեջ:

Ըստ այդմ՝ փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ Էջմիածին քաղաքի «Տոչ պրիբոր» գործարանի տնօրեն Մհեր Պետրոսյանը 3 անձանց հետ 1994թ. ապրիլի 16-ին գնացել են Ակնալիճ գյուղի լճի տարածքում գտնվող ռեստորան: Ճաշելուց հետո ռեստորանի բակում նրանց մոտեցել են մի քանի անձինք, որոնց թվում՝ Հրանտ Գրիգորյանը: Տեղի է ունեցել վիճաբանություն եւ քաշքշոց, որի ընթացքում Հ. Գ.-ն հանել է ատրճանակը, օդ կրակել, այնուհետեւ կրակել Մհեր Պողոսյանի ուղղությամբ եւ արագ հեռացել դեպքի վայրից: Մ. Պ.-ն տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ, սակայն, ստացած հրազենային վնասվածքներից մահացել է:

Այժմ ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանը ներկայացրել է վերաքննիչ բողոք՝ պահանջելով նոր երեւան եկած հանգամանքի հիմքով բեկանել 25 տարվա վաղեմությամբ կատարված սպանության գործով կայացված դատավճիռը ու եւ գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:

Բողոքի դատական քննությունը ներկայումս ընթացքի մեջ է:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         սպանության գործ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon