25 միլիոն պետական գնումների պարագայում բանկային երաշխիք չի պահանջվի

Իրադարձային 25.03.2021   12:27   39

25 միլիոն պետական գնումների պարագայում բանկային երաշխիք չի պահանջվի։ Այդ մասին որոշումն ընդունվել է կառավարության՝ մարտի 25-ի նիստում։

Համաձայն որոշման՝ մինչև այս պահը գործող որոշմամբ բանկային երաշխիք չէր պահանջվում մինչև 10 միլիոն դրամանոց պետական գնումների պարագայում, իսկ հիմաայն  բարձրանում է՝ դառնալով 25 միլիոն:

Անդրադառնալով որոշմանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե 25 միլիոնից 75 միլիոն գնումների դեպքում բանկային երաշխիքի չափը 100 տոկոսից նվազում է՝ հասնելով մինչև 15 տոկոսի, 75 միլիոնից ավելի գնումների դեպքում բանկային երաշխիքի չափը նվազում է՝ հասնելով 30 տոկոսի, 25 միլիոնից ավելի գնումների դեպքում, բանկային երաշխիքից բացի, կարող է կայացվել ապահովագրական ընկերության կողմից թողարկված երաշխիք:

 


 Պիտակներ
         բանկային երաշխիք


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb