24 անձ ունեցող Բիլի Միլիգանը

Հոգեբանական 13.08.2019   13:00   75
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Բիլի Միլիգանը (Ուիլյամ Սթենլի Միլիգան) ամերիկացի է, որը  «Անձի երկվություն» ախտորոշում ունեցող ամենահայտնի մարդկանցից մեկն է հոգեբուժության և հոգեբանության պատմության մեջ։ 

Նրա գիտակցության մեջ ապրում էր 24 մարդ, որոնց փոփոխությունների ականատեսն էին լինում շրջակա միջավայրում գտնվողները․ փոփոխվում էր Բիլիի ձայնը, միմիկան և նույնիսկ արտաքին կեցվածքը։

Նա մեղադրվել է բռնաբարությունների, գողությունների համար, սակայն նա առաջինն էր պատմության մեջ, ով դատավարության վերջում արդարացվեց՝ «Անձի երկվություն» ախտորոշման պատճառով։ 

Միլիգանը ծնվել է 1955 թվ․-ին ԱՄՆ-ում։ Անձի բնութագիրը տալու համար նրա կենսագրական տվյալների ուսումնասիրությունը հնարավորություն տվեց ենթադրելու, որ Բիլիի վրա լուրջ հոգեբանական ազդեցություն է թողել հոր ինքնասպանությունը (երբ Բիլին եղել է 4 տարեկան), և հետագայում խորթ հոր կողմից բռնաբարությունը  (երբ Բիլին 8 տարեկան է եղել), ինչն էլ սկիզբ է հանդիսացել Բիլիի մեջ նոր անձերի ձևավորման համար։ 

Բիլիի մոտ հիմնային էին համարվում 10 անձինք, որոնք բացահայտվել էին բուժման ընթացքում։ Բիլին ղեկավարող անձը չէր, նրան «քնեցրել էին»  անվտանգությունը պահպանելու նպատակով, քանի որ վերջինս 16 տարեկանում ինքնասպանության փորձ էր կատարել։ Հիմնային անձինք էին․

  1. Բիլի - հիմնական անձն է, ով հակված է ինքնասպանության։
  2. Արթուր Սմիթ – 22 տարեկան , կրթված անգլիացի է, մասնագիտացել է բժշկագիտության մեջ, աթեիստ է։ Իր տրամաբանության միջոցով բացահայտել է Բիլիի մեջ եղած մյուս անձանցև սահմանել է նորմեր։ Ռեյջենի հետ միասին իր վրա է վերցրել ղեկավարման պատասխանատվությունը, բացառությամբ վտանգավոր պահերի։ Կրում է ակնոցներ։
  3. Ռեյջեն Վադասկովինիչ - 23 տարեկան, հարավսլավացի է, խոսում և գրում է սերբախորվաթերեն, դալտոնիկ է, զինամթերքի փորձագետ է, չափազանց ուժեղ է։ Նա ղեկավարում է վտանգավոր պահերին։ Ունի ամուր ձեռքեր, երկար սև մազեր, բեղեր։
  4. Ալեն – 18 տարեկան, խաբեբա է և  մանիպուլյատոր, ագնոստիկ է, նկարում է դիմանկարներ, նվագում է հարվածային գործիքներ։ Միակ աջլիկն է և ծխախոտ  օգտագործողը։ Մազերը սանրում է աջ ուղղությամբ։
  5. Թոմմի – 16 տարեկան, ինքնուրույն կարողացել է գլուխ հանել էլեկտրականությունից, մեխանիկական սարքերից և կողպեքներից, կարողանում է ազատվել ձեռնաշղթաներից։ Նվագում է սակսոֆոն։ Ունի բաց գույնի մազեր և մուգ սաթի գույնի աչքեր։
  6. Դենի –  14-ամյա տղա է, ով վախենում է մարդկանցից։ Նկարում է միայն նատյուրմորդներ, քանի որ վախենում է հողից։ Վախի պատճառն այն է, որ խորթ հայրը ստիպել է վերջինիս  փորել հողը և նրան թաղել է դրա մեջ՝ թողնելով միայն օդի որոշ անցքեր։ Ունի բաց գույնի մազեր, կապույտ աչքեր։
  7. Դեվիդ – 8 տարեկան, գալիս է գիտակցություն և իր վրա վերցնում ցավը, որպեսզի ուրիշները չզգան դա։ Ունի մուգ մազեր, կապույտ աչքեր։
  8. Քրիստին – 3-ամյա անգլուհի, Բիլիի առաջին անձանցից է, տառապում է դիսլեքսիայով, սակայն Արթուրը նրան գրել և կարդալ է սովորեցնում։ Ընտանիքի սիրելին է։ Ունի բաց գույնի մազեր և կապույտ աչքեր։
  9. Քրիստոֆեր – 13 տարեկան է , Քրիստինի եղբայրն է, նվագում է հարմոնիկա։  Սանրվածքը նման է քրոջը, ուղղակի ավելի կարճ է։
  10. Ադալանա – 19 տարեկան լեզբուհի է, ով պատրաստում է և ամեն բան դասավորում է ընտանիքում։  Երբեմն կարողանում է գալ գիտակցություն, հենց նա է բռնաբարում  այլ մարդկանց։ Ունի երկար սև մազեր։

Մյուս 13 անձինք Արթուրի և Ռեյջենի կողմից հայտարարվել են «ոչ ցանկալի» այս կամ այն քայլերի համար (ասոցիալ վարք,  օրիանախախտություն և այլն): Միավորող անձը 26-ամյա ուսուցիչն էր, ով սկսեց դրսևորվել բուժման ժամանակ։

Բիլի Միլիգանը մահացել է քաղցկեղից 2014 թվ․-ի դեկտեմբերի 16-ին՝ 59 տարեկան հասակում։ 

Աղբյուրը՝ hogebanutyun.am


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Բիլի Միլիգան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon