24-ամյա աղջկա թոքից հեռացրել են 3.5 լիտր հեղուկով հսկա էխինոկկ

Իրադարձային 28.11.2019   15:57   434
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

24 ամյա աղջիկը Սուրբ Գրիգոր Լուսվորիչ ԲԿ-ի ԻԹՎ բաժանմունք է տեղափոխվել այլ հիվանդանոցից ծայրահեղ ծանր վիճակում՝ արհեստական շնչառությամբ: Հետազոտվել է, Կատարված R-քննությամբ նկարագրվել է ձախ թոքի հսկա լարված կիստոզ գոյացություն, միջնորմի օրգանների տեղաշարժ դեպի աջ, աջից տարածուն ինֆիլտրացիայի պատկեր: Կատարված որովայնի ԳՁՀ-քննությամբ հայտնաբերվել է լյարդի 7, 8-րդ սեգմենտներում հաստ պատերով կիստոզ գոյացություն 10.0x9.8սմ չափերի:

Հաշվի առնելով վերոնշյալը` հիվանդի մոտ ենթադրվել է ձախ թոքի պատռված դեպի բրոնխ լարված էխինոկոկկային բուշտ, ասպիրացիոն սինդրոմի և անաֆիլաքսիայի զարգացումով, ինչպես նաև` լյարդի հսկա էխինոկոկկային բուշտ:

Վիճակը համամեմատական կայունանալուց հետո հիվանդը կենսական ցուցումներով շտապ կարգով վիրահատվել է: Կատարված վիրահատությունն ընթացել է երկու փուլով:

Առաջին փուլով` առաջային թորակոտոմիա ձախից, հայտնաբերվել է լարված էխինոկոկկային բուշտ, որի ֆիբրոզ թաղանթը հատելուց հետո դիտվել է մասիվ օդի արտահոսք բրոնխիալ խուղակներով, որի պատճառով դիտվում էր ձախ թոքի վենտիլյացիայի խիստ խանգարում, կատարվել է էխինոկոկային բշտի խիտինային թաղանթի հեռացում, խոռոչի տամպոնադա, ինչից հետո շունտը վերացել է, աջ թոքի վենտիլյացիայի ծավալը` կարգավորվել:

Երկրորդ փուլով` վիճակը կայունացնելուց հետո հիվանդը շրջվել է կողմնային դիրքի, թորակոմոտիկ վերքը լայնացվել է, ստորին բիլթն ամբողջությամբ ախտահարված է եղել էխինոկոկկային բշտով, վերին բիլթը երկար ժամանակ ճնշման տակ է եղել և չի շնչել: Կատարվել է ստորին բլթի ատիպիկ մասնահատում, էխինոկոկէկտոմիա, պլևրալ խոռոչի դրենավորում: Հիվանդը վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել արհեստական շնչառությամբ, կայուն վիճակով: Դինամիկայում կատարված միջոցառումների և դեղորայքային բուժման ֆոնի վրա հիվանդի վիճակը աստիճանաբար բարելավվել է, շնչառությունը եղել է ինքնուրույն:

Հետվիրահատական շրջանը հարթ է ընթացել: Հիվանդը անց է կացրել բուժկենտրոնում 15 մահճակալային օր: Թոքն իր ողջ ծավալով լրացրել է պլևրալ խոռոչը, բարդություններ չեն եղել: Հիվանդը դուրս է գրվել, նա ունի նաև լյարդի էխինոկոկային բշտի պլանային վիրահատության կարիք:

Վիրահատող բժիշներ Տիգրան Խաչատրյան, Լևոն Մինասյանը

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ



 Պիտակներ
         Վիրահատություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon