2200-2400 նոր աղբարկղ է կհասնի Երևան

Իրադարձային 09.07.2019   10:42   110
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Երևանի ավագանու մի քանի անդամներ հուլիսի 8-ին հրատապ կարգով հանդիպել են քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչ Սարգսյանի հետ՝ անմիջականորեն թարմ տեղեկություն ստանլու աղբահանության հարցի կարգավորման վերաբերյալ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիփան Ասատրյանը։

Նա, մասնավորապես, նշել է.

«Մի բան հստակ է․ Սանիթեք ընկերությունը տապալել է քաղաքի աղբահանության գործընթացը, որն էլ պատճառ է դարձել «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի ստեղծմանը։ Հիմնարկը շարունակում է համալրվել մարդկային ռեսուրսով ու տեխնիկայով․

• առաջիկա շաբաթների ընթացքում շուրջ 2200-2400 նոր աղբարկղ է հասնելու Երեւան. մի քանի խմբաքանակով՝ մաս մաս,

• Քաղաքապետարանի կողմից գնված աղբատար մեքենաները դեռ հավաքվում են գործարանում և մոտ օրերին արդեն մի քանիսը ուղևորվելու են Երևան։ Օգոստոսի 7֊ին 7 նոր աղբատար մեքենա հասնելու է Երևան։

Սիրելի՛ համաքաղաքացիներ, հասկանում ենք ձեր արդարացի բողոքը աղբահանության վատ վիճակի հետ կապված, քանի որ բոլորս ենք բնակվում նույն բակերում, քայլում խնդրահարույց փողոցներով ու շնչում աղբի տհաճ հոտը։

Որպես ձեր վստահությունը ստացած պատվիրակներ՝ հայցում ենք բոլորիդ համբերությունը ու վստահեցնում ենք ձեզ, որ բոլորս՝ թե՛ ԻՄ ՔԱՅԼԸ խմբակցության անդամները, ու թե՛ գործադիրի մեր գործընկերները հետամուտ ենք աղբահանության սուր խնդրի շուտափույթ լուծմանը»:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         աղբարկղ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon