2021թ. մարտին Թուրքիայի արտահանումը ռեկորդային աճ է գրանցել

Աշխարհ 01.04.2021   15:36   58

2021-ի մարտին Թուրքիայի արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 42.2 տոկոսով: Այս մասին հայտնել է Թուրքիայի առևտրի նախարար Ռուհսար Փեքջանը:

Նա նշել է, որ մարտի արտահանման ծավալները, որոնք գումարային արտահայտմամբ կազմել են 18 մլրդ 985 մլն դոլար, այդ երկրի պատմության մեջ բոլոր ժամանակների համար ամենաբարձր ցուցանիշն է:

Փեքջանի ներկայացրած տվյալների համաձայն՝ մարտին 25.8 տոկոսով աճել է նաև ներմուծումը։ Թուրքիա է ներմուծվել ընդհանուր առմամբ 23 մլրդ 679 մլն դոլարի ապրանք։

Նախարարը հայտնել է, որ արտաքին առևտրի դեֆիցիտը հաշվետու ժամանակահատվածում նախորդ տարվա համամեատ նվազել է 14.2 տոկոսով` հասնելով 4.7 մլրդ դոլարի:

Տարվա առաջին եռամսյակում Թուրքիա ներմուծման ծավալներն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 9.7 տոկոսով՝ կազմելով 61 մլրդ դոլար,  իսկ արտահանման ծավալները աճել են 17.3 տոկոսով (50 մլրդ դոլար): Նրա խոսքով, առաջին եռամսյակում գրանցված այս ցուցանիշը իր երկրի բոլոր ժամանակների համար ամենաբարձրն է:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb