2021 թվականին ընդլայնվելու է «Հայկական վիրտուալ կամուրջը» ծրագիրը

Network News 27.01.2021   16:00   70

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը մանրամասներ է ներկայացրել «Հայկական վիրտուալ կամուրջը» ծրագրի վերաբերյալ:  Հակոբ Արշակյանը Ֆեյսբուքի իր էջում կատարած գրառմամբ հիշեցնում է, որ 2020 թվականի օգոստոսի 3-ին մեկնարկեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ամենամասշտաբային ծրագրերից մեկը՝ «Հայկական վիրտուալ կամուրջը»:

Նա շեշտում է, որ ծրագիրը նպատակ ունի դառնալու Հայաստանի տեխնոլոգիական համայնքը աշխարհին կապող հարթակ, որը միևնույն ժամանակ հիմք կհանդիսանա Սփյուռքի տեխնոլոգիական համայնքի հետ միասնական փոխգործակցության համար:

«Այս նպատակն իրագործելու համար «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրն ընդգրկում է երկու՝ ինկուբացիոն և աքսելերացիոն կրթական բաղադրիչներ, որոնց նպատակն է հայ մասնակիցների համար ստեղծել հնարավորություններ՝ միջազգային գործակցության հմտությունների ձևավորման և ներդրումների ներգրավման ուղղություններով: Ծրագրի ինկուբացիոն բաղադրիչի շրջանակում 2020 թ․ Դրեյփերի համալսարանի համապատասխան ծրագրով մասնագիտական վերապատրաստման դասընթացներ են անցել 13 հայ ձեռներեցներ: Իսկ աքսելերացիոն ծրագրով 15 ընկերություններ 8 շաբաթ տևողությամբ դասընթացներ են անցել համաշխարհային ճանաչում ունեցող ոլորտի լավագույն մասնագետների հետ»,- մանրամասնել է Արշակյանը:

Նա հավելել է, որ 2020 թվականի հունվարի 28-ին ծրագրի մասնակից հաղթող ընկերություններն իրենց արտադրանքը կներկայացնեն Սիլիկոնյան հովտի վենչուրային ընկերություններին, ներդրողներին և սփյուռքահայ մասնագետներին: Լավագույն ծրագրերը կստանան ներդրումներ:

«2021թ․ ծրագիրը ընդլայնվելու է, շրջանակներն ու մասնակցության թվերը կրկնապատկվելու են: Նախագիծն իրականացվում է ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի ներկայացուցչության հետ համատեղ»,- եզրափակել է նախարարը:


 Պիտակներ
         «Հայկական վիրտուալ կամուրջը»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb