«2021-ին 3․2 տոկոս տնտեսական աճն իրատեսական է»․ նախարար
Այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտնեց, թե 2021-ին 3․2 տոկոս տնտեսական աճի կանխատեսումն իրատեսական է։
«Մենք ռիսկերի կառավարման մեր ունեցած գիտելիքի շրջանակում մշտապես մոնիթորինգի ենք ենթարկում պարտքի զարգացումները։
Մշտապես բացահայտում ենք, թե ինչ ռիսկեր կան պարտքի հետ կապված, ինչպիսին է այսօր գնահատվում պարտքը։
Այդ գումարները ծախսվում են բյուջեով նախատեսված ուղղություններով։ Քանի որ բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրն է, հետևաբար բյուջեով ինչ ծախսեր նախատեսված են, դրանց ֆինանսավորման համար են օգտագործվում»,-ասաց Ատոմ Ջանջուղազյանը։
Պիտակներ
Նմանատիպ նյութեր