2020 թվականին Վրաստանում տեխզննումն անցել 710 378 ավտոտրանսպորտային միջոց

Աշխարհ 05.02.2021   20:10   68

Aliq.ge-ի հաղորդմամբ՝ Վրաստանի Էկոնոմիկայի նախարարության տեղեկատվությամբ՝ 2020 թվականին տեխզննում է անցել 710 378 ավտոտրանսպորտային միջոց, որից 31 տոկոսը տեխնիկական խնդիր է ունեցել:

Նախարարության տվյալներով՝ անցյալ տարի տեխզննում է անցել 710 378 տրանսպորտային միջոց, որից 488 824-ը, կամ ընդհանուրի 69%-ը՝ եղել է պիտանի, 219 895-ը չի բավարարել պահանջները, իսկ 1 659 տրանսպորտային միջոցի արգելվել է տեղաշարժվել:

Միևնույն ժամանակ, ըստ գործակալության, անցած տարի 13 863 միկրոավտոբուս անցել է մշտական տեխզննում, որից 42-ին արգելվել է երթևեկությունը, պիտանի է եղել 9 657-ը, իսկ 4 164 միկրոավտոբուս չի բավարարել պահանջները:


 Պիտակներ
         Վրաստան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb