2020 թվականին Վրաստանից 49 օտարերկրյա քաղաքացի է արտաքսվել

Իրադարձային 11.02.2021   17:45   90

Aliq.ge-ի հաղորդմամբ՝ 2020 թվականին Վրաստանից 49 օտարերկրյա քաղաքացի է արտաքսվել, ինչը 55-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից: ՆԳՆ վիճակագրության համաձայն՝ 2019 թվականին երկրից արտաքսվել է 104 արտասահմանցի:

2020-ին արտաքսվածների մեծ մասը Թուրքիայի, Ադրբեջանի և Իրանի քաղաքացիներ են: Մասնավորապես, 2020 թվականին Վրաստանից արտաքսվել է՝

  • Իրանի 9 քաղաքացի
  • Ադրբեջանի 7 քաղաքացի
  • Թուրքիայի 6 քաղաքացի
  • Նիգերիայի 3 քաղաքացի,
  • Իրաքի 3 քաղաքացի,
  • Կամերունի 3 քաղաքացի,
  • Ռուսաստանի 2 քաղաքացի
  • Ուկրաինայի 2 քաղաքացի:

Արտաքսվածների թվում կան նաև Բանգլադեշի, Բելառուսի, Մոլդովայի, Հնդկաստանի, Գվինեա-Բիսաուի և Հայաստանի քաղաքացիներ:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb