2020-ին Թուրքիայում հրազենից սպանվել է 2040 մարդ

Իրադարձային 19.01.2021   15:06   50

Թուրքական մամուլում 2020թ.-ին հրապարակվել է 3682 զինված բռնության դեպքի մասին: Ըստ Umut Vakfı թուրքական հասարակական կազմակերպության կազմած զեկույցի՝ այդ դեպքերի հետևանքով 2040 մարդ է մահացել, 3688-ն էլ վիրավորվել է: 

Զինված բռնություններից 3128-ի դեպքում օգտագործվել է հրազեն, մնցած 554-ի ժամանակ կտրող-ծակող առարկաներ:

Ըստ հրապարակված տվյալների՝ վերջին 5 տարում Թուրքիայում զինված բռնությունների դեպքերն աճել են 69 տոկոսով: Ամենամեծ աճը գրանցվել է կենտրոնական Անատոլիայի տարածաշրջանում՝ 90 տոկոս: 2-րդ և 3-րդ տեղերում մարմարա և Էգեյան ծովերի ափամերձ շրջաններն են համապատասխանաբար 75 և 71 տոկոսանոց աճով:


 Պիտակներ
         Թուրքիայում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb