2020-ի հունվարի 1-ից Հայաստանում 10 տոկոսով կբարձրանան կենսաթոշակները

Իրադարձային 11.07.2019   11:18   253
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Կառավարության այսօրվա նիստում վարչապոտ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ երեկ գործադիրը հաստատել է միջնաժամկետ ծախսերի ծրագիրը։

«Այդ շրջանակում որոշում կայացվեց, որ 2020 թվականի հունվարի մեկից Հայաստանում 10 տոկոսով կբարձրանան կենսաթոշակները։

Կառավարությունը կփորձի միանգամից մեկ ծրագրի շրջանակում լուծել 1988 թվականի երկարաշարժի հետևանքով բնակարան կորցրած այն քաղաքացիների խնդիրները, որոնց նկատմամբ պետության ունեցած պարտավորությունները դե յուրե այս պահին արձանագրված են», - նշել է Փաշինյանը: 

Վարչապետը հիշեցրեց, որ հունիսի 1-ից արդեն զինվորականների աշխատավարձերը բարձրացել է, նրանք արդեն ստանում են այդ աշխատավարձերը, իսկ սեպտեմբերի մեկից էլ կբարձրանա ուսուցիչների աշխատավարձը:

«Քննարկվեց նաև ավելի կարևոր խնդիր, մեր հիմնական խնդիրը հիմա՝ ունենալ բարձր տնտեսական աճի ցուցանիշների հասնելու ճանապարհային քարտեզ: Այդ խնդրի լուծման հիմնական միջոցը մենք տեսնում են վերամշակող արդյունաբերության, զբոսաշրջության զարգացման ուղղություններով», - ընդգծեց վարչապետը:

Նա Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին հանձնարարեց մինչև օգոստոսի 20-ը վերամշակող արդյունաբերության ձեռնարկությունների հետ ունենալ քննարկումներ:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         կենսաթոշակներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon