2019 թվականին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 7.8% է կազմել

Իրադարձային 01.02.2020   13:45   374

Վիճակագրական կոմիտեն այսօր հրապարակել է շտապ հավաքագրած տվյալները, ըստ որի՝ 2019 թվականին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 7.8 տոկոս:

Այդ թվում՝ արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 9.0, շինարարության ծավալը՝ 4.6, առևտրի շրջանառությունը՝ 8.9, ծառայությունների ծավալը՝ 15.0 տոկոսով: Գյուղատնտեսության համախառն աարտադրանքի ծավալը նվազել է 4.2 տոկոսով:

Վերոնշյալ ժամանակահատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում աճել է 5.8 տոկոսով:

Արտաքին առևտրաշրջանառության աճը 2019-ին կազմել է 10.4 տոկոս, այդ թվում՝ ներմուծումն աճել է 10.8, արտահանումը՝ 9.4 տոկոսով:



 Պիտակներ
         տնտեսական ակտիվության ցուցանիշ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon