2019 թ-ին հայտնաբերվել են 3 մլն դոլարից ավելի թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր

25.01.2020   11:30   470

Այսօրվա ասուլիսին Պետական եկամուտների կոմիտեի Մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Վարդան Վարդանյանը հայտնել է, որ 2019 թվականի ընթացքում  հայտնաբերվել է ավելի քան 1 մլրդ 500 մլն դրամի կամ 3 մլն դոլարից ավելի թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր։ 

Ըստ բանախոսի՝ հայնաբերված թմրամիջոցները կապարակնքվում և ուղարկվում են քննչական վարչություն, որտեղ քրեական գործի ավարտից հետո ոչնչացվում են։

«Վիճակագրության համաձայն, մաքսային ծառայության կողմից հայտնաբերված թմրամիջոցների և հոգեմետ նյութերի դեպքերի գրեթե կեսը փոստային առաքումների միջոցով ներմուծված դեղամիջոցներն են:

Դրանց մեջ բավականին մեծ թիվ են կազմում ոչ հանցավոր նպատակով դեղերի տեղափոխումը՝ նախատեսված տարբեր հիվանդություններով տառապող անձանց համար:

Սակայն, ինչպես բազմիցս մենք նշել ենք, օրենսդրությամբ չի թույլատրվում միջազգային փոստային և սուրհանդակային առաքումներով ֆիզիկական անձանց կողմից դեղերի տեղափոխումը, իսկ այդ դեղերի պարունակության մեջ հոգեմետ նյութերի կամ թմրամիջոցի առկայությունը հիմք է տալիս սկսելու քրեական վարույթ»,- ասել է Վարդանյանը։

Նման իրավիճակներից խուսափելու համար նա մեկ անգամ ևս հորդորեց քաղաքացիներին ձեռնպահ մնալ առաքումների միջոցով ցանկացած տեսակի դեղամիջոցներ ուղարկելուց և ստանալուց։

Վարդան Վարդանյանը հայտնեց, որ նախորդ տարի բացահայտվել է մաքսանենգության 56 դեպք, որոնցով վարչական վարույթ է սկսվել, սակայն քրգործ չի հարուցվել:



 Պիտակներ
         թմրանյութեր


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon