2018-ին թշնամու գործողություններից հայկական ԶՈւ 22 զինծառայող է վիրավորվել

Իրազեկիչ 15.01.2019   13:48   287

2018 թվականի ընթացքում հակառակորդի 23 գործողությունների հետևանքով մարմնական վնասվածք է ստացել հայկական զինված ուժերի 22 զինծառայող:
Այս մասին հայտնել է ՀՀ դատախազությունը՝ պատասխանելով Razm.info մասնագիտացված կայքի հարցմանը:
Իսկ 2017 թվականին հակառակորդի կատարած սպանության 53 փորձի հետևանքով վիրավորվել էր հայկական զինված ուժերի 50 զինծառայող:
Նշենք, որ ՀՀ ՊՆ մոտեցումը վիրավորման դեպքերի լուսաբանման հարցում հետևյալն է. վիրավորների առկայության մասին սովորաբար չի հայտնվում, որպեսզի հակառակորդը լրացուցիչ տեղեկություններ չստանա իր գործողությունների արդյունքների մասին:



 Պիտակներ
         հայկական ԶՈւ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon