2018-ին ՁԻԱՀ-ը  Հայաստանում 79 մահերի պատճառ է դարձել

Իրադարձային 19.01.2019   10:30   356

2018-ին Հայաստանում ՄԻԱՎ վարակի 429 դեպք է գրանցվել, որոնցից 211-ը արդեն ՁԻԱՀ-ի մակարդակում են եղել: ՁԻԱՀ-ը նաև անցյալ տարի 79 մահերի պատճառ է դարձել: Այս մասին հայտնել է   ՁԻԱՀ-ի պրոֆիլակտիկայի ազգային կենտրոնի ղեկավար Սամվել Գրիգորյանը:  

1988-ից մինչև 2018-ի դեկտեմբերի 31-ը երկրում ՄԻԱՎ-ի 3337 դեպք է գրանցվել: ՄԻԱՎ-ի համաճարակի սկզբից և մինչ օրս ՁԻԱՀ-ը ախտորոշվել է 1695 մարդու մոտ, որոնից 435-ը կանայք են, 33-ը՝ երեխաներ:

Բացի այդ 30 տարվա ընթացքում ՁԻԱՀ-ի պատճառով 770 մահ է գրանցվել: 145 մահացածները կանայք են, 11-ը՝ երեխաներ:

ՁԻԱՀ-ի պրոֆիլակտիկայի ազգային կենտրոնի տվյալներով՝ ՄԻԱՎ-ով  հիվանդների 69 տոկոսը տղամարդիկ են, 31-ը՝ կանայք: Երեխաների մոտ ՄԻԱՎ-ի 58 դեպք է գրանցվել (1,7 տոկոս): Պացիենտների 51 տոկոսը ախտորոշման պահին 25-39 տարեկան է եղել: 15-49 տարեկան տարքիային խմբում ՁԻԱՀ-ի տարածումը 0,2 տոկոս է: Սա ավելի քիչ է քան Վրաստանում (0.5 տոկոս) և Ուկրաինայում (0.5 տոկոս): ՄԻԱՎ-ով վարակված պացիենտների 31 տոկոսը Երևանից է, երկրորդ տեղում Շիրակի մարզն է (11.4 տոկոս):

Ինչ վերաբերում է ուղիների փոխանցմանը, առաջին տեղում հետերոսեքսուալ ճանապարհն է. 69 տոկոսը վարակվել է հակառակ սեռի հետ առանց պաշտպանվելու սեքսով զբաղվելու ժամանակ:

Պացիենտների 21 տոկոսը վարակվել է ներարկվող թմրամիջոցների ոչ անվտանգ օգտագործման հետևանքով, 4 տոկոսը  հոմոսեքսուալ սեռական կապի ժամանակ, 1,5 տոկոսը ուղղահայաց եղանակով (մորից երեխային), 0,1 տոկոսը արյան փոխներարկման միջոցով: Մնացած հիվանդների 4,4 տոկոսի վարակման ճանապարհը անհայտ է:

Նշենք, որ Հայաստանում արդեն երկար տարիներ մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման դեպք վաղուց չի եղել, ինչի շնորհիվ Հայաստանը այն քիչ երկրների շարքում է, որտեղ փոխանցման այդ ճանապարհը վերացվել է: Վերջին տարիներին դոնորական արյան միջոցով վարակման դեպքեր նույնպես չեն եղել:



 Պիտակներ
         ՁԻԱՀ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon