2018-ին բյուջեի կատարողականը ՊԵԿ մասով կազմել է 99.7 տոկոս

07.06.2019   12:12   101
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հարկային մուտքերի հաշվառման մեթոդիկայի տեսակետից 2018-ը հեղափոխական էր։ Այս մասին 2018-ի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ խորհրդարանի Տնտեսական հարցերի և Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովների համատեղ նիստում հունիսի 7-ին հայտնել  է Պետական եկամուտների կոմիտեի ղեկավար Դավիթ Անանյանը։

Ըստ ներկայացվածի՝ 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել Հարկային օրենսգիրքը, և նրա հետ միասին մտցվել է միասնական գանձապետական հաշվի գաղափարը։

Արդյունքում 2018-ի հունվարի 1-ից  հարկային մուտքեր են համարվելու բյուջետային միջոցները, որոնք ամրացված են հարկային պատասխանատվության վարչարարական ակտով, որն առաջ չկար։ Անանյանը նշել է, որ 2018-ի ծրագրային ինդեքսը ծրագրվել է 1 տրլն 248․5 մլրդ դրամի մակարդակով, այն դեպքում, երբ կառավարության որոշմամբ այդ ցուցանիշը կազմել է 1 տրլն 261 մլրդ դրամ։ Նա նաև տեղեկացրել է, որ 2018-ին բյուջեի կատարողականը ՊԵԿ մասով կազմել է 99․7 տոկոս։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Դավիթ Անանյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon