1.5 կմ-ից ավելի խցանում՝ Սյունիքի մարզում

Իրազեկիչ 02.10.2019   11:24   110
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

2 օր է՝ SHAMSHYAN.com-ը մեծ թվով մարդատար և բեռնատար ավտոմեքենաների վարորդների կողմից ահազանգեր է ստանում, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ Որոտանի ոլորաններում Գորիսի ճանշինի աշխատակիցները մի տարօրինակ ու տառասխալներով ցուցանակ են տեղադրել, որի վրա գրված է. «ՃԱՆԱՊԱՐԸ ՓԱԿ Է ԲԵՐՆԱՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԺԱՄԸ 09 00-18 00»։

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում վարորդներն ասում էին. «Որոտանի ոլորաններում շինաշխատանքները սկսելու համար պարտադիր պետք է լինեն հատուկ ցուցանակներ, այդ թվում՝ նախազգուշացնող, ոչ միայն հայերեն, այլև ռուսերեն և անգլերեն, քանի որ այդ հատվածով երթևեկում են նաև օտարազգի վարորդներ՝ Իրանից ժամանելով Հայաստան, ու բազմաթիվ իրանական և այլ երկրների վարորդներ ցուցանակ չլինելու պատճառով հայտնվում են վերանորոգվող ճանապարհին ու Գորիսի ճանշինի աշխատակիցների պատճառով ստեղծում խցանումներ։ Ինչքան էլ ճանապարհային ոստիկաններն իրենց մաշկից դուրս գան, մի կերպ բացատրում են օտարերկրացի վարորդներին, որ այդ ճանապարհը որոշ ժամերին փակ է, օգուտ չի տալիս։ Մնում է՝ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությունը հետամուտ լինի, որպեսզի նշված հատվածում ոչ միայն տեղադրվեն ցուցանակներ, այլ նաև գիշերային ժամերին օգտագործվի լուսային համակարգ, ինչպես արվում է բազմաթիվ երկրներում»։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         խցանում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon