19-ամյա երիտասարդը դանակահարել էր երկու անչափահասի

Իրադարձային 31.07.2019   14:33   152
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հուլիսի 25-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «որովայնի և վերջույթների ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 15-ամյա պատանի։ Քիչ անց ստացվել է հիվանդանոցային երկրորդ հաղորդումը՝ «ձախ գոտկային շրջանի, ձախ բազկի վերին երրորդականի, ձախ ազդրի վերին երրորդականի ծակած-կտրած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 16-ամյա պատանին:
Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 21.00-ին Էրեբունի-Ազատամարտիկներ փողոցների խաչմերուկի մոտ ծագած վիճաբանության ժամանակ, անհայտ անձը կտրող-ծակող գործիքով հարվածել է պատանիներին։
Հուլիսի 27-ին փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին և 113 հոդվածի 1-ին մասերի՝ դիտավորությամբ առողջությանը ծանր և միջին ծանրության վնաս պատճառելու հատկանիշներով։
Ոստիկանության Էրեբունու բաժնի և Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հուլիսի 25-ին, վիճաբանության ժամանակ, պատանիներին դանակահարել է Տոլբուխինի փողոցի 19-ամյա մի բնակիչ։ Բացատրական աշխատանքների շնորհիվ նա հուլիսի 27-ին, ժամը 19.00-ին, ներկայացել է ոստիկանության Էրեբունու բաժին:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:


 Լուսանկարներ


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon