«168 ժամ». Վտանգավոր հավասարության նշան բանակցային գործընթացում

Մամուլ 23.11.2019   09:15   248
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«168 ժամ» թերթը գրում է.

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ծրագիրը պետք է ապահովի բոլոր տեղահանվածների, փախստականների՝ նախկին բնակության վայրեր վերադառնալու իրավունքը»,- նախօրեին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք ադրբեջանցի եւ հայ փախստականների վերադարձը Լեռնային Ղարաբաղի տարածք եւ նրանց համատեղ բնակությունը, ինչպես դա եղել է հակամարտությունից առաջ:

Ըստ Զախարովայի՝ դրա մասին բազմիցս հայտարարել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչները: Զախարովան պատասխանել է նաեւ այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ադրբեջանցի տեղահանվածների մասնակցությունը՝ ղարաբաղաբնակ հայերի հետ միասին:

Դիվանագետը նշել է, որ բանակցային ձեւաչափի հարցը պետք է ուղղված լինի առաջին հերթին՝ այն կողմերին, որոնք պետք է համաձայնեցնեն մասնակիցների կազմը: «Այժմ բանակցային գործընթացն ընթանում է Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարության մակարդակով, եւ եթե երկու պետությունների միջեւ համապատասխան պայմանավորվածություններ ձեռք բերվեն, մենք մեր կողմից կաջակցենք այդ համաձայնագրերին», – ասել է Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչը:

Զախարովայի հայտարարություններն ինքնին նորություն չեն պարունակում, նմանատիպ մտքեր հնչել են նաեւ նախկինում: Սակայն վերջին շրջանում ակտիվացել են հատկապես ադրբեջանցի տեղահանվածների վերադարձի մասին խոսակցությունները, որոնք համատեղվում են բանակցային գործընթացին, այսպես կոչված, Ադրբեջանի ղարաբաղյան համայնքի մասնակցության մասին շեշտադրումներով:

Կա տպավորություն, որ, եթե համանախագահող երկրները որեւէ պարագայում համաձայնեն բանակցային գործընթացին Արցախի մասնակցությանը, ապա դա տեղի կունենա միայն «հավասարության» սկզբունքով, եթե դրան մասնակցեն նաեւ Ադրբեջանի, այսպես կոչված, ղարաբաղյան համայնքի ներկայացուցիչները: Դա, բնականաբար, ամբողջությամբ կխեղի բանակցային գործընթացը եւ որեւէ դրական հեռանկար չի կարող խոստանալ հայկական կողմերի համար»:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում



 Պիտակներ
         «168 ժամ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon