«168 ժամ». Սպասելի հրաժարական՝ անսպասելի կերպով

Մամուլ 08.06.2019   09:16   236
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«168 ժամ» թերթը գրում է.

«Երեկ հրաժարական է ներկայացրել Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։ Այդ մասին արդեն նախկին նախարարը տեղեկացրել է ֆեսյբուքյան իր էջի միջոցով, որտեղ, սակայն, հրաժարականի որեւէ հոդաբաշխ պատճառ չի ներկայացրել։

Նա ընդամենը գրել է, թե որքան պատասխանատու էր հեղափոխությունից հետո Արդարադատության նախարարի պաշտոնի ստանձնումը։

Ասել, որ Զեյնալյանի հրաժարականն անսպասելի էր՝ սխալ կլինի, քանի որ վերջին շրջանում քաղաքական կուլիսներում խոսվում էր այդ մասին։

Զեյնալյանի աշխատանքից դժգոհություն կար նաեւ իշխանության որոշակի խմբերի շրջանում։ Անսպասելի էր, սակայն, Զեյնալյանի կողմից հրաժարականի ներկայացումը հենց երեկ, երբ Հայաստանից բացակայում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Այդ փաստը հիմք է տալիս մտածելու, որ Զեյնալյանը ցանկացել է հրաժարական ներկայացնել օր առաջ՝ չսպասելով անգամ այսօր վարչապետի վերադարձին։

Դժվար է, իհարկե, միանշանակ ասել՝ ինչը կարող էր Արդարադատության արդեն նախկին նախարարին նման շտապողական քայլի դրդել։ Ենթադրություններ, սակայն, հնարավոր է անել։

Բացառված չէ, որ Արտակ Զեյնալյանը շտապել է օր առաջ հրաժարական ներկայացնել ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի պատճառով։ Նրա պաշտպաններն ու բժիշկներն ահազանգում են, որ Գրիգորյանի վիճակը կրիտիկական է, եւ, որ նրա կյանքին վտանգ է սպառնում։ Դրա վերաբերյալ նախօրեին վճիռ է կայացրել նաեւ Եվրոպական դատարանը։

Չնայած քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելուց հետո նախարարն այլևս օրենքով պատասխանատու չէ կալանավորի համար, սակայն Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի և, Աստված մի արասցե, մահվան դեպքում հանրային պատասխանատվությունը մնալու էր նաեւ Արդարադատության նախարարի ուսերին:

Արտակ Զեյնալյանը, ով նաեւ Արցախյան ազատամարտի մասնակից է, ըստ ամենայնի ցանկացել է խուսափել նման իրավիճակից, այդ պատճառով հրաժարական է ներկայացրել՝ չսպասելով անգամ Նիկոլ Փաշինյանի վերադարձին։

Նկատենք, որ կառավարությունից Զեյնալյանի հեռացմամբ Նիկոլ Փաշինյանն ամբողջությամբ կտրելու է իր քաղաքական կապն իր քաղաքական անցյալի հետ։ Զեյնալյանը «Հանրապետություն» կուսակցության անդամ է, նախկին ԵԼՔ դաշինքի ներկայացուցիչ»:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         «168 ժամ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon