«168 ժամ». Շոյգուի այցի ստվերային կողմը

Մամուլ 31.10.2019   08:57   335
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«168 ժամ» թերթը գրում է.

«Բաքվում մեկնարկել է ԱՊՀ պաշտպանության նախարարների կոմիտեի նիստը, և, ինչպես հայտնի է, դրանից մեկ օր առաջ կարճատև այցով Երևան ժամանեց ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Իրականում ինչո՞ւ է Շոյգուն եկել Երևան, եւ ի՞նչ է կատարվել այստեղ:

Բանն այն է, որ ժամանակին՝ դեռեւս ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք,  ռուսական կողմի հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ Երևանում եւ Բաքվում ԱՊՀ պաշտպանության նախարարների նիստեր չեն անցկացվի, որ կողմերը հանգիստ մասնակցեն ու որեւէ կաշկանդվածություն չունենան այդ նիստերին մասնակցելու:

Եվ այդ պայմանավորվածությունը մշտապես պահպանվել է, երբեք ոչ Բաքվում, եւ ոչ էլ Երեւանում ԱՊՀ պաշտպանության նախարարների կոմիտեի նիստ տեղի չի ունեցել: Փաստորեն, այս անգամ ՀՀ իշխանություններին չի հաջողվել պահել այդ պայմանավորվածությունը, եւ նախարարների նիստը նշանակված է եղել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում:

Ակնհայտ էր, որ նման պարագայում հայկական կողմն այդ նիստին չէր մասնակցելու, եւ որպեսզի մեղմի հայկական կողմի՝ չմասնակցելու հարցը, այդ նիստից մեկ օր շուտ եկել է Երեւան, եւ ապա այստեղից մեկնել Բաքու»:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում


 Լուսանկարներ


 Պիտակներ
         «168 ժամ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon